Ռազմական հեղաշրջում` Գվինեա-Բիսաուում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեա-Բիսաուում, նախագահական ընտրություններից երեք օր անց տեղի է ունեցել հեղաշրջում։ Նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոն հայտարարել է, որ զինվորականները ձերբակալել են իրեն, հաղորդում է BBC–ն։
53-ամյա Ումարո Սիսոկո Էմբալոն «Jeune Afrique»-ին ասել է, որ չորեքշաբթի օրը կեսօրին մոտ ձերբակալվել է իր գրասենյակում։
Հրապարակման համաձայն՝ Գվինեա-Բիսաուի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նրա տեղակալը և Ներքին գործերի նախարարը միաժամանակ ձերբակալվել են։
Ավելի ուշ հեռուստատեսությամբ հայտնվել են մի խումբ սպաներ, որոնք հայտարարել են, որ ստեղծել են «Կարգի վերականգնման բարձրագույն ռազմական հրամանատարություն» և կոչ են անում բնակչությանը պահպանել հանգստություն։
Այս սպաները նաև հայտարարել են երկրի սահմանների փակման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



