ՀԱՊԿ ղեկավարները հանդիպել են ղրղզական յուրդում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքից առաջ հանդիպել են ղրղզական ավանդական յուրդում։ Հանդիպման մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը կից «Пул Первого» թելեգրամյան ալիքը։
«Ի դեպ, նախագահները հանդիպել են այս յուրդում։ Նրանք զրուցել են»,- ասված է ալիքի հաղորդագրության մեջ։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շրջել են ցուցահանդեսում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիմնական նիստը, որը նախագահում է Ղրղզստանը, տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 27-ին Բիշքեկում։
Հետևեք մեզ՝ այստեղ



