Ռուսաստանն Իրանին «Սպարտակ» զրահապատ մեքենաների նոր խմբաքանակ է մատակարարել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը ստացել է ռուսական АМН-59095С-15 «Սպարտակ» զրահապատ մեքենաների ևս մեկ խմբաքանակ, որոնք նախատեսված են պարեկային, հետախուզական և բարձր ռիսկի գոտիներում անձնակազմի տեղափոխման համար: Նմանատիպ մեքենաների նախորդ մատակարարումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին, հաղորդում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»:
Ըստ աղբյուրների, նոր խմբաքանակը ներառում է առնվազն 20 զրահապատ մեքենա: Դրանք նկատվել են Սպահանի նահանգի ռազմական բազայի մոտ, որտեղ, հավանաբար, փորձարկվում և մարզվում են իրանական անձնակազմերը: «Սպարտակ» զրահապատ մեքենաների պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2023 թվականին և նախատեսում է մեքենաների փուլային փոխանցում երեք տարվա ընթացքում:
«Սպարտակ» զրահապատ մեքենան կառուցված է КамАЗ-4380-ի շասսիի վրա և դասակարգվում է որպես բարձր պաշտպանվածության անվավոր մեքենա: Այն նախատեսված է մինչև 10 մարդ տեղափոխելու համար, ունի բարձր անցանելիություն և կարող է գործել ականապատված և կրակային սպառնալիքի պայմաններում:
Տրանսպորտային միջոցը հագեցած է կենտրոնական անվադողերի փչման համակարգով, օդորակիչով, ճառագայթային և քիմիական պաշտպանությյամբ, և կարող է զինված լինել 7,62 մմ-անց տրամաչափի ПКТ գնդացրով, 12,7 մմ-անոց տրամաչափի Корд գնդացրով կամ 30 մմ-անոց տրամաչափի ավտոմատ նռնականետով: Արտահանման տարբերակը՝ АМН-59095С-15-ը, հարմարեցված է Իրանի կլիմայական և մարտավարական պահանջներին, ներառյալ բարելավված սառեցման և զտման համակարգերը:
Հետևեք մեզ՝ այստեղ



