Ереван, 21.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու ցանկությունը հիմնականում պայմանավորված է Ալիևի պահանջներով, բայց կան նաև այլ պատճառներ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն գրում է, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո երկիրը պետք է անցկացնի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ «Քաղաքական մեծամասնության դիրքորոշումը, որն արդեն վստահության քվե կստանա ժողովրդից ընտրություններից հետո, որոշիչ կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում», - ընդգծել է Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ նոր Սահմանադրությունը պետք է ամրապնդի Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը։ Ի թիվս այլ բաների, այն կվերացնի հանրապետության բնակիչների շրջանում հաստատված կարգից օտարվածության զգացումը։ «Նոր Սահմանադրությունը պետք է լուծի մեկ այլ, այսպես ասած, ինժեներական խնդիր։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ «աերոդինամիկան»՝ հարաբերական իմաստով ասած։ Աերոդինամիկան կարող է տուժել, եթե չկա հստակ և միասնական պատկերացում այն մասին՝ ի՞նչ ենք ուզում կառուցել՝ մեքենա, ինքնաթիռ, թե՞ տիեզերանավ», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ որոշ երկրներ նախկինում հրաժարվել էին զենք վաճառել Հայաստանին, քանի որ կարծում էին, որ այն կօգտագործվի երկրի տարածքից դուրս: Սակայն այժմ, երբ խոսքը վերաբերում է միայն հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների պաշտպանությանը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այդ խնդիրն այլևս գոյություն չունի։ «Մենք այլևս նման սահմանափակումներ չունենք, և դրա պատճառն այն է, որ մեր բոլոր արտաքին հարաբերությունները հիմնում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու օրինական նպատակի վրա... Լեգիտիմությունը, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, չի երաշխավորում անվտանգություն, այլ առաջին հերթին ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ և խոցելիության ավելի ցածր մակարդակ՝ բացելով բազմաթիվ ժամանակակից անվտանգության միջոցների և տեխնոլոգիաների հասանելիություն», - հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին խոսել էր դեռևս 2018 թվականին, երբ առաջին անգամ իշխանության եկավ, սակայն հետագայում այդ հարցը մղվեց երկրորդ պլան: Հարցը կրկին բարձրացվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջեց փոփոխություններ կատարել երկրի Հիմնական օրենքում, որը, նրա կարծիքով, պարունակում էր Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարցը վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որը հղում ունի Անկախության հռչակագրին: Այդ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է միավորվեն: Հռչակագիրը չի կարող փոփոխվել, ուստի Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ այն գոնե չհիշատակվի Սահմանադրությունում: Մասնավորապես, դա պարտադիր պայման է համարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Սակայն, ըստ քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանի, Փաշինյանի ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի պահանջներով։ «Իհարկե, Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու ցանկությունը հիմնականում պայմանավորված է Ալիևի պահանջներով, բայց կան նաև այլ պատճառներ։ Մասնավորապես, նա հակասության մեջ է Եկեղեցու հետ, ուստի, ամենայն հավանականությամբ, կցանկանա Հիմնական օրենքից հանել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին դրույթը։ Նա նաև ցանկանում է շարունակել մերձեցումը Եվրամիության հետ, որը պնդում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա։ Դա նշանակում է, որ եվրոպացի բյուրոկրատներին հաճոյանալու համար Հայաստանի Սահմանադրությունը կարող է ներառել կետ, որով կնշվի, որ ամուսնությունը երկու մարդկանց միություն է, այլ ոչ թե տղամարդու և կնոջ։ Այն կարող է նաև ներառել կետ, որ զարգացման եվրոպական ուղուն այլընտրանք չկա։ Սրանք երկրում ընդունելի թեմաներ չեն, ուստի Փաշինյանը դրանք չի ներկայացնի խորհրդարանական ընտրություններին։ Բայց եթե հաղթի, ապա կհայտարարի, որ ընտրողները իրեն վստահության մանդատ են տվել, որ նա այն օգտագործի այնպես, ինչպես հարմար է համարում», - ասել է Քոչարյանը ng. ru-ի հետ զրույցում։ Միևնույն ժամանակ, փորձագետը վստահ է, որ Սահմանադրությունն իսկապես փոփոխությունների կարիք ունի, բայց դրանք այն չեն, ինչի մասին խոսում է Փաշինյանը։ Նրա կարծիքով, առնվազն կառավարման ձևը պետք է փոխվի խորհրդարանականից նախագահականի կամ կիսանախագահականի։

Քաղաքագետ Կարեն Իգիթյանն էլ վստահ է, որ Փաշինյանը երբեք չի հրաժարվի խորհրդարանական կառավարումից, քանի որ այն թույլ է տալիս նրան կառավարել այնքան ժամանակ, որքան ցանկանում է, մինչդեռ նախագահները սովորաբար պաշտոնավարում են ընդամենը երկու ժամկետով։ «Օրինակ՝ 2021 թվականին ընտրողների մոտ 26 %-ն է քվեարկել Փաշինյանի ՔՊ–ի օգտին, բայց դա բավարար էր, որ նա կրկին ղեկավարի կառավարությունը... Եթե ինչ-որ բան փոխվի, դա միայն այն կլինի, ինչը չի համապատասխանում Հայաստանի ապագայի մասին նրա տեսլականին», - ասել է Իգիթյանը ng.ru-ին։

Մինչդեռ քաղաքագետ Միքայել Զոլ յանը կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է օգտագործել նոր Սահմանադրությունը «չորրորդ հանրապետությունը» գործարկելու համար։ «Հայաստանում շատերը կարծում են, որ գործող Սահմանադրությունը ապօրինի է։ Փաստն այն է, որ երկրում բոլոր սահմանադրական հանրաքվեները անցկացվել են լուրջ խախտումներով և, ըստ էության, կեղծվել են։ Հետևաբար, չպետք է կասկած լինի առաջիկա քվեարկության անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է Զոլ յանը ng.ru-ին։ Բացի այդ, փորձագետը նշել է, որ Հայաստանի գործող Հիմնական օրենքը պարունակում է բազմաթիվ հարցեր, որոնք բավարար լուծված չեն: Դրանք պարզաբանելու փոխարեն իշխանությունները ցանկանում են ստեղծել նոր Սահմանադրություն, որում կամրագրվեն միայն հիմնական կետերը, իսկ մնացած ամեն ինչ կտեղափոխվի սովորական օրենքների մակարդակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянВэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертамиСтипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО