Խաղաղությունը՝ լոզո՞ւնգ, թե արտաքին քաղաքականություն. հանդուրժողականությունը պետք է ձևավորվի դպրոցական տարիքից
ОБЩЕСТВОԱդրբեջանական մամուլում տարածվող հրապարակային տեսանյութերը լույս են սփռում այն իրականության և տրամադրվածութան վրա, որը տիրում է այդ երկրի հասարակության ներսում։
Դպրոցական լսարաններում, մանկահասակ դասարաններում, երեխաներին սովորեցնում են ոչ թե գիտելիք, այլ ատելություն հայերի նկատմամբ՝ որպես «թշնամի», «սպառնալիք», «ոչնչացման արժանի հասարակություն»։
Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքական օրակարգում շարունակում է հնչել խաղաղության գաղափարը․ միակողմանի, միաձայն, առանց փոխադարձության հույսի։ Խաղաղություն՝ որպես հայտարարություն, որպես ուղերձ, անգամ՝ որպես ներքին քաղաքականություն։
Բայց այստեղ առաջ է գալիս գլխավոր հակասությունը։
Ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ ձգտել խաղաղության, երբ մյուս կողմում նույն պահին խաղաղության սերունդը դաստիարակվում է ատելության հիմքով։
Այս ֆոնին պարզ հարց է առաջանում․ հանդուրժողականությունն արդյո՞ք պետք է մնա քաղաքական լոզունգ, թե՞ վերածվի կրթական ծրագրի, եվ վերջապես՝ ինչու չձեռնարկել գործուն քայլեր՝ երկու հասարակությունների միջև դարեդար եկած ատելությունը գոնե մեղմելու նպատակով։
Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կետերում հստակ ամրագրել մի դրույթ, որ դպրոցական ծրագրերում ներմուծել պարտադիր դասաժամեր, որտեղ երեխաներին կսովորեցնեն ոչ թե մնալ անպաշտպան, այլ՝ գիտակցել մարդու արժանապատվությունը, տարբեր մշակույթների գոյության իրավունքը, հակամարտությունը լուծելու ոչ բռնի ձևերը և հանդուրժողականություն միմյանց նկատմամբ․
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով այս դիտարկմանը նշում է, որ, իհարկե, այս առաջարկը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց մյուս կողմից էլ գործող իշխոնոթյունների օրոք՝ այն կարող է և հակառակ ազդեցությունն ունենալ․
«Այս իշխանությունը, որը հիմա խաղաղության քարոզ է տանում, ցածր վարկանիշ ունի, հատկապես կրթության ոլորտում նրանց բոլոր նախաձեռնությունները հակակրանքի են արժանանում, այսինքն՝ այս իշխանության դեպքում կարող է այդ նախաձեռնությունը հակառակ էֆեկտ ունենալ, նույնը կարող ենք ասել նաև Ալիևի մասին՝ այնպես չէ, որ բոլորը ընդունում են նրա ասածը»,-ասում է Ատոմ Մխիթարյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանն էլ նշում է, որ խաղաղության պայմանագրի կետերն այլևս փոփոխության ենթակա չեն․ «Մենք հստակ գնալու ենք խաղաղության գործընթացի ուղղությամբ որդեգրած մեր սկզբունքով՝ առանց շեղվելու»,-ասում է իշխանական պատագամավորը։
Ի վերջո, հայ և ադրբեջանցի ժողովրուրդների միջև եղած ատելությունը գալիս է վաղուց և ավելի սաստկացել է 44-օրյա պատերազմից հետ, իսկ մի քանի օրում այս վերաբերմունքը ձևոփոխել՝ անհնար է, բայց հարցը սուր է ու բաց․ եթե այսօր չենք սովորեցնում հանդուրժողականություն, ապա ինչո՞վ ենք պատրաստվում ապահովել վաղվա խաղաղությունը։
Ի վերջո՝ խաղաղությունը չի կառուցվում սոսկ հայտարարություններով։ Այն ձևավորվում է դպրոցում՝ դասարանում, ուսուցչի խոսքում, դասագրքի բովանդակության մեջ։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



