Պուտինը Բիշքեկում ղրղզական ազգային երաժշտական գործիք՝ կոմուզ է նվագել
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիշքեկ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ղրղզական ազգային երաժշտական գործիք՝ կոմուզ նվագել։ Կատարման տեսանյութը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին «Ալա-Արչա» պետական նստավայրում պետությունների ղեկավարների համար կազմակերպվել է կարճ մշակութային ծրագիր։ Առաջնորդներին ցուցադրվել է ղրղզական յուրդի ինտերիերը և եռալար կոմուզի՝ լարային գործիքի պատրաստման գործընթացը։ Ցուցադրողներից մեկը պատվավոր հյուրերի համար մեղեդի է նվագել։
Ռուսաստանի նախագահը վերցրել է կոմուզը, նվագել մի քանի ակորդ և ստուգել՝ լարվա՞ծ է արդյոք գործիքը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում է Ղրղզստանը, տեղի կունենա Բիշքեկում նոյեմբերի 27-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



