Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում, ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում՝ թիվ 22 հասցեում, այրվում է տուն և կից տան ամառային խոհանոցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 11-րդ և 12-րդ հրեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտուն Պետրոսյանն ու Ռուստամ Խալաթյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է նաև, որ հրդեհը գազի հետ կապ չունի:
Հետևեք մեզ՝ այստեղ



