Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները. ԱՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։
Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։
Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



