Գեղարքունիքի հրդեհները բնակավայրերին մո՞տ են, ի՞նչ վտանգներ կան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում օրեր առաջ բռնկված հրդեհի օջախներից երկուսը մարվել է: Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել է դեռ նոյեմբերի 21-ին։
MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, հասկանալու՝ ի՞նչ նորություններ կան հրդեհների մասով, արդյո՞ք վտանգներ կան, որ հրդեհները բնակավայրերին կմոտենան։ «Ունենք հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքներ Ճամբարակ–Թթուջուր հատվածում, որտեղ նոյեմբերի 21-ին առավոտյան ժամը 11-ին էր ստացվել ՆԳՆ փրկարար ծառայությունը ահազանգ տարբեր օջախներում հրդեհի վերաբերյալ, երկու տեղամասում արդեն հրդեհը մարված է, մյուս հատվածներում այս պահին ինտենսիվորեն հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։
Պատճառների մասով Սարգսյանը նշեց․ «Պատճառներ այս պահին չեմ կարող նշել, եթե լինի քննություն հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, քննությունը կպարզի որ հատվածից, ինչ եղանակով է դա եղել։ Վերջին երկու օրերին Հայաստանի տարբեր մարզերում են արձանագրվել խոտածածկ և բուսածածկ տարածքի հրդեհներ, Սյունիքի մարզում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներում, Լոռու մարզի տարբեր հատվածներում, Արագածոտնի մարզում, որոնք մարված են այս պահին»։
Մեր հարցին, թե կա՞ արդյոք վտանգ, բնակավայրներին կմոտենան հրդեհները, Սարգսյանը նշեց․ «Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը, թե՛ բնակավայրեր, թե՛ որոշակի հատվածներում նաև անտառամերձ հատվածներ։ Իհարկե, այս պահին չեմ կարող նշել, թե երբ կավարտվեն հրդեհաշիջման աշխատանքները, ինտենսիվորեն շարունակվում են»։
Հետևեք մեզ՝ այստեղ



