Ռուսաստանի զանգվածային հարձակումը Կիևի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը նոյեմբերի 25-ի՝ երեքշաբթի գիշերը, զանգվածային, համատեղ հարձակում սկսեց Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի պետ Թիմուր Տկաչենկոն իր Telegram ալիքում հայտնել է , որ բնակելի շենքերը հարձակման են ենթարկվել։

Մասնավորապես, Տկաչենկոն հայտնել է, որ Պեչերսկի շրջանում գտնվող 22-հարկանի շենքը վնասվել է 4-րդ և 7-րդ հարկերի միջև ընկած հատվածում։ Նա նշել է, որ տուժածներ չկան։
Դնեպրովսկի շրջանում նույնպես ուժեղ հրդեհ է բռնկվել 9-հարկանի շենքի վերին հարկերում, այրվել են պատշգամբներ։
«Ներկայումս տեղեկություններ կան մեկ զոհի մասին, բայց իրավիճակը դինամիկ է», - նշեց նա։
Ավելի ուշ նա պարզաբանեց, որ Դնեպրովսկի շրջանում արդեն հայտնի է չորս մարդու վիրավորվելու մասին։ Նախնական գնահատականներով՝ ութ մարդ փրկվել է։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



