«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ասել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը, քանի դեռ Ալոնսոյի հետ ունի լարված հարաբերություններ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ակումբին հստակեցրել է իր դիրքորոշումը ապագայի վերաբերյալ։ Ըստ The Athletic-ի՝ բրազիլացին անցյալ ամսվա վերջին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ասել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը, քանի դեռ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ունի լարված հարաբերություններ։
Վինիսիուսը խոսել է Պերեսի հետ «Էլ Կլասիկոյից» հետո, երբ հարձակվողը զայրացած էր արձագանքել փոխարինմանը։ Այդ զրույցից հետո բրազիլացին ակումբի նախագահին հայտնել է, որ, հաշվի առնելով մարզչի հետ իր հարաբերությունները, չի կարծում, թե պայմանագրի երկարաձգումը ներկայումս լավագույն տարբերակն է։
Ավելի վաղ «Ռեալի» և Վինիսիուսի միջև բանակցությունները փակուղի էին մտել։ 25-ամյա խաղացողը մերժել էր այս տարվա սկզբին ակումբի կողմից արված երկարաձգման առաջարկը, որի համաձայն նրա աշխատավարձը պետք է հասներ տարեկան մոտ 20 միլիոն եվրոյի։
Վինիսիուսի ներկայացուցիչները առաջարկի մերժումից հետո պահանջել են «պատմական պայմանագիր»՝ Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրին համարժեք՝ տարեկան 30 միլիոն եվրոյի չափով, ներառյալ բոնուսները։ Սա ներառում էր նաև տրանսֆերային բոնուս, որը «Ռեալը» երբեք չէր վճարել խաղացողներին պայմանագրի ժամկետը երկարաձգելիս։
Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Հետևեք մեզ՝ այստեղ



