Տարածաշրջանի «թվային զավթման» ամերիկյան ծրագրերը. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
rybar.ru–ն «Սուպերհամակարգիչ Հայաստանում՝ «ամերիկյան հետախուզական կարիքների համար»» վերնագրով հոդվածում գրում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում և այժմ մտադիր է տարածաշրջանի ամենամեծ տվյալների կենտրոնը կառուցել Հայաստանում, որը կարող է ծառայել ռազմական և հետախուզական նպատակների համար։ Նշենք, որ ամերիկյան Firebird ստարտափը ԱՄՆ իշխանություններից թույլտվություն է ստացել Nvidia չիպեր արտահանել Հայաստան՝ 100 մեգավատտ հզորությամբ տվյալների կենտրոնի և սուպերհամակարգչի կառուցման համար։ Սկզբնական ներդրումը կազմում է 500 միլիոն դոլար։
Ամերիկացիները պատրաստ են ստեղծվող հզորության մոտ 20 %-ը կիսել հայկական ընկերությունների հետ, իսկ մնացած 80 %-ը նախատեսված է իրենց սեփական և տարածաշրջանային բիզնեսի համար։
Նման հզորությունը թույլ է տալիս տարածաշրջանում որսված տվյալները լայնածավալ մշակման ենթարկել։ Կենտրոնի տեղակայումը Հայաստանում ամերիկացիներին հասանելիություն է տալիս ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Մերձավոր Արևելքի հսկայական հաշվողական ռեսուրսներին։ Նախագիծը նախատեսված է հետախուզական և ռազմական որոշումների ավտոմատացման համար։ Նույն նպատակներով ԱՄՆ-ը սկսել է «Թրամփի ճանապարհի» («Զանգեզուրի միջանցք») շինարարությունը, որն անցնում է Հայաստանի հարավով՝ Իրանի սահմանի երկայնքով։ Եվ այնտեղ ակնհայտորեն սպասվում են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ։ ԱՄՆ-ից թվային սարքավորումներ են ներմուծվում նաև հանրապետության մաքսային և սահմանային համակարգեր. ամերիկացիներն արդեն իսկ վերահսկում են ապրանքների հոսքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Վաշինգտոնը հույսը դնում է Հայաստանի «թվային» զավթման և նրա տարածքը հետախուզական փորձարկումների վայրի վերածելու վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



