Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ուսուցիչների դիտարկումները ուսումնասիրվելու են․ ԿԳՄՍՆ ուղված բողոքի հետքերով

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք էին ուղարկել ԿԳՄՍ նախարարին։

Մասնագետները բարձրաձայնել էին, որ այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքի և կազմակերպման վերաբերյալ մի շարք խնդիրների մասին՝ եզրահանգելով․ «Այս իրավիճակը կարծես նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով»։

ArmLur.am-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից։

«Բողոքարկումը լինելու է հաջորդ երեքշաբթի: Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է` նշելով իր անհամաձայնությունը։
Բողոքարկումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է յուրաքանչյուր ներկայացված բողոքը և անհատապես պատասխանում է մասնակցին»-, նշում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։

Բացը նամակը՝ ստորև․

«Մենք՝ Հայաստանի ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մի շարք մանկավարժներ, բաց նամակ ենք հղում` բարձրաձայնելու մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքին և կազմակերպմանը։

ԲՈՂՈՔ–ԴԻՄՈՒՄ

Ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման թեստի կազմակերպման և բովանդակային խնդիրների վերաբերյալ սույն դիմումով հայտնում եմ, որ մասնակցել եմ ռուսաց լեզվի կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։

Մասնավորապես՝

1. Տեսական բաժնի կառուցվածքի խախտում. ուղեցույցում նշված էր, որ թեստը պետք է ներառի տասը տեսական հարցեր։ Փաստացի այդ բաժինը լիովին բացակայել է, և դրա փոխարեն ավելացվել են շարահյուսական առաջադրանքներ, ինչը չի համընկնում ուղեցույցի պահանջներին։

  1. Հարցերի ընդհանուր քանակի անհամապատասխանություն.
    թեստը հայտարարված էր որպես 40 հարցից բաղկացած քննություն, սակայն իրականում ներկայացված էր միայն 38 հարց։ Այս տարբերությունը խախտում է թեստի ամբողջականությունն ու կառուցվածքային ամբողջականությունը։ Չկար տարբերակների դիմաց համարակալման համակարգ, ինչն առաջացնում է դժվարություններ ատեստավորման գործընթացում։
  2. Պատասխանների ձևաչափի սխալ ներկայացում (9 տարբերակներից 3 ճիշտ)
    Թեստում առաջարկվում էին 9 պատասխանների տարբերակներ, սակայն չէր նշված, որ դրանցից միայն երեքն են ճիշտ։ Հրահանգի բացակայության պատճառով մասնակիցները ստիպված են եղել գուշակել ձևաչափը՝ ենթադրելով, որ ճիշտ պատասխանների թիվը երեքն է։ Ավելին՝ այս ձևաչափը նախատեսված էր այն տեսական հարցերի համար, որոնք չէին ներառվել թեստում, ինչի հետևանքով առաջացել է մեթոդական հակասություն։
  3. Բովանդակության  անհամաչափ   բաշխումն  ըստ  բաժինների
    Թեստում առկա էր ակնհայտ անհամաչափություն.
    -Շարահյուսության բաժինը ներկայացված էր չափազանց մեծ ծավալով։
    -Իսկ այնպիսի կարևոր բաժինները, ինչպիսիք են` բառապաշարը, ուղղագրությունը, բառագիտությունը, ձևաբանությունը, ընդգրկված էին ընդամենը մեկական հարցով։ Այս բաշխումը չի համապատասխանում հայտարարված չափորոշիչներին և չի ապահովում գիտելիքների հավասարաչափ ստուգում։

Այս տարի ատեստացիան զգալիորեն դժվարացվել է, ինչը բացասական ազդեցություն է թողել ատեստավորվողների արդյունքների վրա։ Հայաստնի Հանրապետությունում այն արդեն դասակարգվում է օտար լեզուների շարքում, սակայն քննության ընթացքում նկատվեց թեստի մակարդակի բարդացում։

  1. Պահանջ՝ ճիշտ նշված բոլոր տարբերակների համար միավորներ նախատեսելու մասին:
    Քանի որ սխալ հրահանգը և թեստի կառուցվածքային թերացումները եղել են կազմակերպիչ մարմնի անփութության հետևանք, խնդրում եմ վերանայել գնահատականները և միավոր տալ բոլոր այն պատասխաններին, որոնք ճիշտ են նշված մասնակիցների կողմից, անկախ նրանից՝ քանի ընտրություն է արվել։ Թեստի ներկա կառուցվածքը և սխալ հրահանգները չպետք է բացասաբար ազդեն մասնակիցների արդյունքների վրա։

Հաշվի առնելով վերը նշված բոլոր անհամապատասխանությունները՝ խնդրում ենք.

1. Տալ պաշտոնական պարզաբանումներ՝ խնդիրների վերաբերյալ։
2. Վերանայել գնահատման համակարգը և ապահովել արդար գնահատում, ներառյալ` ճիշտ նշված բոլոր պատասխանների հաշվարկը։
3. Վերանայել թեստի կառուցվածքը և այն համապատասխանեցնել հրապարակված ուղեցույցին։
4. Ավելացնել բոլոր մասնակիցների 9 տարբերակով հարցի պատասխանների միավորները, ավելացնել` ըստ նշված քանակի։

Օտար լեզուների միջին արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաց լեզվի ատեստացիայի միջին գնահատականներն ընկած են, ինչը վկայում է ոչ միայն դժվարացման, այլ նաև` թեստի և ուղեցույցի  անհամապատասխանության մասին։ Այս իրավիճակը կարծես նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց  լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված  գնահատման մոտեցումներով։

Շնորհակալություն ուշադրության համար։
Սպասում եմ Ձեր արձագանքին՝ սահմանված կարգով»,- ասվում է նամակում ստորագրված 205 ուսուցչի անվամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян