Չինաստանը բացարձակ առաջատար է արևային էներգիայի արտադրության ոլորտում
ЭКОНОМИКАԱկնկալվում է, որ աշխարհի ընդհանուր արևային հզորությունները՝ ներառյալ գործող, կառուցվող և պլանավորվող կայանները, կհասնեն մոտ 2.9 տերավատտի, որոնց 80 տոկոսը համակենտրոնացված կլինի ընդամենը 15 երկրում։ Չինաստանում գործող, շինարարության փուլում գտնվող և նախապատրաստվող կայանների համախառն հզորությունն արդեն գերազանցում է 1.1 միլիոն մեգավատտը՝ ավելի շատ, քան մյուս մրցակից երկրների միասին վերցրածը։
Չինաստանի առաջատար դիրքը պայմանավորված է ոչ միայն նոր կայանների արագ աճով․ երկիրը վերահսկում է արևային վահանակների արտադրության համար անհրաժեշտ նյութերի և բաղադրիչների ավելի քան 80 տոկոսը, ինչը նրան դարձնում է ամբողջ ոլորտի առանցքային դերակատար։ ԱՄՆ-ը և Հնդկաստանը, որոնք համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականում են, զգալիորեն հետ են մնում․ նրանց գործող և պլանավորվող հզորությունները կազմում են 237.9 հազար և 170.7 հազար մեգավատտ։
Պետական խթանող ծրագրերի ակտիվության բացը շարունակում է մնալ մեծ։ Չնայած այն բանին, որ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի երկրները պահպանել են իրենց ավանդական դիրքերը արևային էներգետիկայում, զարգացող շուկաներն արագ առաջընթաց են գրանցում։ Մավրիտանիան և Կոլումբիան հայտնվել են առաջատար 15 երկրների շարքում՝ պլանավորելով ավելի քան 35 հազար մեգավատտ հզորությամբ արևային նախագծեր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



