Renault-ն ցուցադրել է նոր սերնդի էլեկտրական Trafic-ը
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիոնում կայացած Solutrans 2025 ցուցահանդեսում Renault-ն ներկայացրել էց հաջորդ սերնդի Trafic թեթեւ առեւտրային մեքենայի նախատիպը, որը շուկա կհանվի հաջորդ տարվա վերջին։
Նոր Renault Trafic-ը կառաջարկվի երկու հիմնավորապես տարբեր շարժիչային համակարգի տարբերակներով՝ մաքուր էլեկտրական շարժիչ՝ հետեւի անիվների քարշակով, կամ ներքին այրման շարժիչ՝ առջեւի անիվների քարշակով, տեղեկացրել է Drom.ru-ն։ Երկուսն էլ հիմնված կլինեն միասնական շասիի վրա եւ կկառուցվեն նույն պլատֆորմում, ինչն անխուսափելիորեն պահանջում է փոխզիջում մեքենայի դիզայնում։
Նոր Renault Trafic-ի առանձնահատկությունը նրա զգալիորեն առաջ տրված դիմապակին է։ Սա պահանջում է առջեւի եւ կողային պատուհանների վրա տանիքի լրացուցիչ սյուների ավելացում՝ դիմապակու եւ առջեւի դռների միջեւ։
Ակնկալվող Renault Trafic-ի կառուցվածքում օգտագործված պոլիմերային բոլոր նյութերը պատրաստված են վերամշակված նյութերից: Այդ պատճառով նոր Trafic-ի ինտերիերը որակով զգալիորեն զիջելու է ներկայիս մոդելին: Նոր Trafic-ի ինտերիերն ունի Renault-ի վերջին մոդելներում ստանդարտացված կառավարման բլոկ՝ երկու ուղղանկյուն էկրաններով եւ սահմանափակ թվով ֆիզիկական կոճակներով՝ ամենահաճախ օգտագործվող գործառույթների համար:
Սկզբում նախատեսվում է առաջարկել միայն ամբողջությամբ մետաղական ֆուրգոններ երկու երկարությամբ՝ 4 870 կամ 5 270 միլիմետր: Հիմնական տարբերակի բեռնախցիկի ծավալը 5.1 խորանարդ մետր է, իսկ երկրորդ տարբերակի բեռնախցիկի ծավալը՝ 5.8 խորանարդ մետր: Երկու տարբերակների ընդհանուր բարձրությունը 1 900 միլիմետր է:
Այլ տարբերակներ կառաջարկվեն ավելի ուշ՝ խցիկով հարթ բեռնատար, խցիկով շասի եւ ինքնաթափ բեռնատար:
Նոյեմբերի 18-ին ներկայացված E-Tech պիտակով էլեկտրական Renault Trafic-ը զարգացնում է 201 ձիաուժ եւ 345 Նմ պտույտ: Արտադրողը պնդում է, որ էլեկտրական Trafic-ի ընթացքը 350 եւ 450 կիլոմետր է՝ կախված մարտկոցի հզորությունից։
Նոր Renault Trafic-ի արտադրությունը կծավալվի Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սանդուվիլի գործարանում (որտեղ նաեւ արտադրվում է հեռացող մոդելը):
Հետևեք մեզ՝ այստեղ



