Մենք գտնվում ենք մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա․ Իրանի բանակ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի (Նեզաջ) փոխհրամանատար, բրիգադի գեներալ Նուզար Նեմաթին հայտարարել է, որ ցամաքային զորքերը գտնվում են «պատրաստվածության ամենաբարձր մակարդակի» վրա՝ անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության ոլորտներում։
Գեներալ Նեմաթին այս հայտարարությունն արել է կիրակի՝ նոյեմբերի 23-ին, ցամաքային զորքերի 284-րդ շարժական գրոհային բրիգադի մարտական կարողությունների գնահատման համար շրջայցի ժամանակ։ Դիմելով հրամանատարներին և անձնակազմին, նա ընդգծել է. «Այսօր ցամաքային զորքերի անձնակազմը ներկա է բոլոր մարտադաշտերում և պատրաստ է զոհաբերել իրեն»։
Ցամաքային զորքերի առաջնահերթությունը տարբեր ոլորտներում մարտական պատրաստվածության հետագա բարձրացումն է՝ թշնամիներին հակազդելու և հնարավոր պատերազմներին պատրաստվելու համար։
Հրամանատարի տեղակալը նաև նշել է, որ «12-օրյա պատերազմում» հաղթանակի գործոններից մեկը իրանական ժողովրդի միասնությունն էր։ Նա հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները հաշվարկել էին ամեն ինչ, բացի ազգային միասնությունից, և հենց այդ միասնությունն էր, որ հանգեցրեց նրանց ծանր պարտությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



