Իրանի և Ռուսաստանի միջև խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում ակտիվ համագործակցություն է տեղի ունենում․ Իրանի ԱԳՆ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և Ռուսաստանի միջև խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում ակտիվ համագործակցություն է տեղի ունենում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում Ռուսաստանի հետ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման շուրջ համագործակցությունն ու բանակցությունները շարունակվում են եռանդով և լրջությամբ։ Ռուսաստանի հետ միջուկային համագործակցության ամրապնդման շուրջ բանակցությունները շարունակվում են», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նոյեմբերի կեսերին ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևերի վերականգնումը բացասաբար չի ազդի Մոսկվայի և Թեհրանի համատեղ միջուկային նախագծերի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



