Նոր նյութը արևային մարտկոցները դարձնում է ավելի կոմպակտ և էժան
ЭКОНОМИКАՔեմբրիջի գիտնականների կողմից կատարված հայտնագործությունը կարող է փոխել արևային էներգիայի ապագան։ Նրանք ստեղծել են օրգանական նյութի նոր տեսակ, որը կարող է արդյունավետորեն լույսը վերածել էլեկտրաէներգիայի։ Այդ տեխնոլոգիան կարող է հնարավորություն տալ ստեղծել կոմպակտ և մատչելի արևային մարտկոցներ, գրում է 4pda.to–ն։
Հետազոտողները ուսումնասիրել են P3TTM օրգանական մոլեկուլը և պարզել, որ երբ այն սերտորեն է դասավորված լինում, փոխազդում է յուրահատուկ ձևով. հարակից շրջաններում չզույգված էլեկտրոնները դասավորվում են հերթագայող ձևով։ Լույսի ազդեցության տակ մեկ էլեկտրոնը ցատկում է հարակից շրջան՝ ստեղծելով դրական և բացասական լիցքեր, որոնք կարող են արդյունահանվել որպես լուսահոսանք։ Օրգանական արևային մարտկոցները սովորաբար պահանջում են էլեկտրոնների դոնոր և ընդունիչ աշխատելու համար, սակայն այս նոր տեխնոլոգիան փոխում է այս սկզբունքը հնարավոր դարձնելով էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ նյութից։
Չնայած ընդհանուր հզորությունը դեռևս չի բացահայտվել, բայց հետազոտողները վստահ են, որ այս հայտնագործությունը կօգնի ստեղծել մատչելի և կոմպակտ արևային մարտկոցների նոր սերունդ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



