Նոյեմբերի 24-ին Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով է նախատեսվել. Կոշտա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական կարգավորման հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով տեղի կունենա նոյեմբերի 24-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Ես ԵՄ 27 երկրների ղեկավարներին հրավիրել եմ Ուկրաինայի հարցով հատուկ գագաթնաժողովի», - գրել է Կոշտան X-ում:
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում՝ նշելով, որ Եվրոպան պատրաստ է իր ներդրումն ունենալ ապագա աշխարհի կայունության ապահովման գործում:
Այսօր Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և G7-ի մի քանի երկրների ղեկավարների հետ միասին, Հարավային Աֆրիկայում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը: Reuters-ի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել են նաև Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների ղեկավարները: Բանակցություններից հետո արված համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ ծրագիրը կարող է ծառայել որպես կարգավորման հիմք, բայց պահանջում է հետագա մշակում:
Հետևեք մեզ՝ այստեղ



