Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱԵ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը 5-րդ ալիքին ասել է, որ Շիրակի, Տավուշի, Արագածոտնի թեմերի սրբազանները կալանավորված են, և երեք թեմերի հոգևորականներով խնդրել են Վեհափառ Հորը և օրհնություն ստացել, որ այսօր ժամերգության ավարտին կատարվի Սուրբ և Անմար Պատարագ։
«Մեր առաջին նպատակը հետևյալն է. ճիշտ է՝ Աստված ամեն բան գիտի, տեսնում է, բայց Ամենակալին ցույց տանք, որ միասին ենք, պինդ ենք, կուռ ենք, երկրորդ՝ բոլորը տեսնեն, որ մենք միաբան ենք, առանձին-առանձին չենք։ Վերջին շրջանում շատ են հարց տալիս՝ արդյոք եկեղեցին միաբան է։ Ուզում ենք ասել՝ եկեղեցին միաբան եղել է կա, կմնա»,- ասել է Տեր Փառենը։
Հետևեք մեզ՝ այստեղ



