Զելենսկին հաստատել է առաջիկա հանդիպումները՝ Թրամփի ծրագրի քննարկման շրջանակում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին ուկրաինական պատվիրակությունը հանդիպումներ կունենա արևմտյան գործընկերների հետ։ Telegram-ում նա նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան պատերազմի ավարտին տանող անհրաժեշտ քայլերի շուրջ։ «Խոսքը գնում է շատ ավելի լայն հարցերի մասին, քան այս կամ այն փաստաթղթի առանձին կետերը», — գրել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԽԱ քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել էր, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Շվեյցարիայում։ Այն պետք է դառնա միջազգային խորհրդակցությունների հերթական փուլը, որտեղ կքննարկվի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագիրը։
Նշենք, որ վերջերս Զելենսկին փոխել էր բանակցային խմբի ղեկավարին՝ այդ պաշտոնում նշանակելով նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Անդրեյ Երմակին։ Մինչ այդ պատվիրակությունը ղեկավարում էր Ումերովը։
Հետևեք մեզ՝ այստեղ



