Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանում էր
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
« Նիկոլ Փաշինյանն Աստանայում այցելել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան:
Վարչապետին ուղեկցել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը: Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: ՀՀ վարչապետը գրառում է կատարել նաև պատվավոր հյուրերի մատյանում:
Վարչապետը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Այն պեղվել է Արտաշատ մայրաքաղաքի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի ռիտոններով սրահից` 1980-ական թվականներին: Թաղամասի միայն այս սենյակից պեղվել են հարյուրավոր անոթներ, թասեր, գունազարդ ափսեներ, գեմմա և այլն»:
Հետևեք մեզ՝ այստեղ



