Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք. Վարդան Ջհանյան
ЭКОНОМИКАՀամաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։
«Հայաստանի ներուժն ահռելի է» Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ֆորումի ընթացքում շեշտեց՝ «Հայաստանի ներուժն ահռելի է ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Պղնձի, մոլիբդենի և ոսկու պահանջարկը միայն աճելու է։ Ըստ կանխատեսումների՝ պղինձը նշանակությամբ կգերազանցի նույնիսկ նավթին»:
Նրա խոսքով, աշխարհում տնտեսական տեղաշարժ է ընթանում՝ նավթի դարաշրջանից դեպի պղնձի դարաշրջան։ Սա հայկական պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ոլորտում նոր հնարավորություն է բացում։



