Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փոխանակ ուսուցիչները ժամանակը տրամադրեն երեխաներին ավելի ներգրավելու տվյալ առարկայի բովանդակության մեջ, թղթաբանությամբ են զբաղվում ամեն օր. փորձագետը՝ կրթական համակարգի խնդիրների մասին

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կրթական համակարգում որևէ բան փոխելը պետք է նախորդի համապատասխան հետազոտությունների, վերլուծությունների, հարցումների, և դրանից հետո էլ որոշակի փուլ պետք է նախատեսվի  պիլոտային, այսինքն՝  փորձարարական շրջանի համար, որպեսզի հետո նոր ներդրվի: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ ընդհանրապես, կրթության համակարգն աշխարհով մեկ  այսպիսի արագ փոփոխություններն ուղղակի չի կարողանում ընկալել: Սա պատճառ է հանդիսանում, որ ուսուցիչները պարբերաբար դժգոհում են՝ անընդհատ փոփոխվող նոր պահանջներից: Մխիթարյանի խոսքով՝ դա մի դեպքում վերաբերվում է գնահատման համակարգին, մյուս դեպքում՝ ուսուցիչների ատեստավորման խնդիրներին:

«Որովհետև մարդիկ նախ չեն էլ պատրաստվում, որովհետև իրենց չեն էլ պատրաստում դրա համար, և միայն պահանջներ են դնում»,- նկատել  է փորձագետը:

«Ինձ ահազանգած ուսուցիչները  բառացիորեն ասում են՝ մեզնից անընդհատ պահանջում են, բայց պատշաճ կերպով ոչինչ չեն բացատրում, չեն ասում, թե ինչ են ուզում մեզնից»,- պատմել է Մխիթարյանը:

Մասնավորեցնելով գնահատաման համակարգը՝ նա նշել է. «Գրավոր աշխատանքների հիման վրա՝ սովորողին գնահատելն արդյունավետ չէ, որովհետև ուսուցիչները շատ սուբյեկտիվ կլինեն այդ գնահատման ժամանակ, որովհետև ամբողջ կիսամյակի ընթացքում մեկ կամ երեք գրավոր աշխատանք կարող են տալ, և, դրանով, միայն իրավունք ունեն գնահատելու սովորողին, որն ընդհանարապես իրենց պատկերացումներից շատ հեռու է»:

Մխիթարյանը նկատել է. «Գրավոր աշխատանքի ժամանակ դու չես  կարողանում ամբողջությամբ  հասկանալ և գնահատել երեխային: Ավելի լավ է տալ որոշակի բանավոր հանձնարարություններ, խմբային  աշխատանքներ, տարբեր բաներ, որոնք բանավոր կլինեն: Այդ ժամանակ և աշակերտները, և ուսուցիչներն իրենց բավարարված կզգան: Ուսուցիչն այս դեպքում կկարողանա ճիշտ  հիմնավորել  աշակերտի գնահատականը:

«Որոշ փորձագետներ էլ այս ամենը բացատրում են նրանով, որ,  եթե գրավոր չի աշխատանքը իբր օբյեկտիվությունն այդքան մեծ չէ, սուբյեկտիվ գործոնն այստեղ բավականին  մեծանում է: Այդ հիմքով՝  որպես փաստ լավ կլինի, որ  միայն լինի գրավոր աշխատանքի վրա համապատասխան գնահատում»,- ասել է Մխիթարյանը:

Փորձագետի կարծիքով, սա էլ հասկանալի է,  բայց նաև նկատում է. «Աշխարհն ունի իր փորձը, որ այս ամբողջը համադրվում է, և ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկն եկավ դասը պատասախանեց, պատմեց  ու գնահատական ստացավ, այլ՝ այդ գնահատականը լինում է կոմպլեքս, որի մեջ մտնում է և աշակերտի գրավոր աշխատանքըև աշակերտի ակտիվությունը, նրա հարցեր տալու ունակությունը, փոքրիկ հետազոտություններ անելու հնարավորությունը, կարողությունը և այլն: Եվ այդ կոմպլեքսի մեջ բարդ գնահատման համակարգը շատ երկրներ օգտագործում են՝ հատկապես եվրոպական երկրները, և արևելքում՝ Կորեան և Ճապոնիան: Այսինքն՝ պետք է գնանք այդ ուղով և ոչ թե շատ նեղացնենք, ինչպես, օրինակ ընդունելության քննությունների ժամանակ է»:

Փորձագետի խոսքով՝  այնքան են հեշտացնում  քննությունները, որ դրանք ուղղակի թեստեր են դառնում:  Նաև ընդգծում է՝ այդ ժամանակ մի կողմից հեշտ է գնահատելը, օրինակ՝ թեստում նշանը ճիշտ է դրել դիմորդը, թե՝ սխալ:

«Բայց արդյոք  գիտելիքների գնահատումը պետք է ամբողջը մեքենայացված լինի: Այ, այստեղ է, որ կարծիքները տարամիտում են, և մասնագետները հակված են ավելի շատ երկխոսության ճանապարհով  գնահատամանը, և ոչ թե մեխանիկական կամ մեքենայական»,-ընդգծել է նա:

Մխիթարյանի խոսքով՝ յուրաքանչյուր սովորողի  ենթագիտակցության մեջ ըստ էության նստած է այն խնդիրը, որ վերջին արդյունքը միևնույն է, երևում է այդ գնահատականում:

«Այն ամենը, ինչը կնպաստի գնահատականի լավ լինելուն՝ դա է լավը: Իսկ, եթե ամբողջը գրավոր պետք է լինի, մանավանդ հիմա, երբ որ գրավորի մեջ շատ մեծ նշանակություն ունի արհեստական բանականությունը՝ այդ ժամանակ մարդու մտածողությունը կարող է թուլանա: Մտածողությունն ուղղակի մեքենային՝ մեքենան կանի, մեքենան էլ կգնահատի, ստացվում է: Խոսքը զարգացնելն  է նաև, որը կազդի լեզվամտածողության, մտքի զարգացման վրա և դրանք հետընթաց են ապրել»,-ասել է նա:

Մխիթարյանը նաև նկատել է՝ մի կողմից  ծանրաբեռնվում է նաև ուսուցչի աշխատանքը:

«Կողքից երևում է, իբր թե ուսուցիչն առավոտյան գնում է և կեսօրին հետ է գալիս տուն և ուրիշ բանով զբաղվելու ժամանակ ունի:  Բայց միաժամանակ նրանք շատ-շատ «տնային աշխատանքներ» ունեն անելու:  Եվ շատ-շատերը նույնիսկ 8 ժամյա աշխատանքային գրաֆիկից ավելին պետք է աշխատեն, այդ թվում նաև այս «տան աշխատանքը», որպեսզի կարողանան իրենց աշխատանքը պատշաճ կատարեն: Դա շատ բողոքներ է առաջացնում՝ առավել ևս, որ նրանց աշխատանքը շատ քիչ  է վարձատրվում»,-ասել է փորձագետը:

«Ըստ էության նրանք վարձատրվում են միայն դպրոցում անցկացրած ժամերի համար, բայց ոչ ոք հաշվի չի առնում, որ ուսուցիչը նաև  այլ աշխատանքներ է անում, որն էապես ծանրաբեռնում է ուսուցիչներին: Եվ շատերը նույնիսկ չեն կարողանում դասերի  բովանդակությանը պատրաստվել: Փոխանակ ուսուցիչը ժամանակ տրամադրի հաջորդ օրվա դասերի  բովանդակությանը պատրաստվի, երեխաներին ավելի ներգրավի տվյալ առարկայի բովանդակության մեջ, նրանք մեխանիկական գործ են անում ամեն օր:

Թղթաբանությամբ են զբաղվում՝ գրավորները ստուգել, գնահատականներն անցկացնել էլեկտրոնային մատյաններում, դասի պլան գրել՝ անհասկանալի, որը երբեք ոչ մեկ չի օգտագործում և այլն: Այս լրացուցիչ աշխատանքը նախ չի վարձատրվում»,- զրույցն ամփոփել է փորձագետը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship