Տվյալներ կան, որ պшտերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել․ Տիգրան Աբրահամյան
БЛОГՏվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել։
Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է:
Այն, որ իշխանությունը նվազագույնը 2 օր առաջ հավաստի հետախուզական տվյալներ է ունեցել պատերազմի մեկնարկի մասին, դա ևս հաստատված փաստ է:
Ավելին, ողջամիտ տվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել:
Պատերազմի անխուսափելի հետևանքների և ծանր կորուստների գլխավոր պատասխանատուն իշխանության բուրգի գլխին գտնվող անձն է, որի գործողություններն ու անհրաժեշտ որոշումների բացակայությունը երկրի համար չվերջացող դժբախտությունների շարք են ապահովել»,- գրել է Աբրահամյանը:



