ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է սահմանել Ուկրաինայի Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի 13 բնակավայրերի նկատմամբ. Գերասիմով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջխաղացում են իրականացնում Ուկրաինայի Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում՝ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների ներկայությունից վերահսկողությունը վերցնելով ավելի շատ բնակավայրերի նկատմամբ։ Ըստ «Комсомольская правда»-ի՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը 13 նոր բնակավայրերի գրավվման մասին զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ին հանդիպման ժամանակ:
«Հարավային խմբավորումը լիովին վերահսկում է Կոստյանտինովկայի արևելյան և հարավարևելյան մասերը և սկսել է կենտրոնի մաքրումը։ Արևմտյան խմբավորումը վերահսկողություն է հաստատել Պետրոպավլովկի նկատմամբ և մարտնչում է Կուչերովկայի, Կուրիլովկայի և Կուպյանսկ-Ուզլովոյի համար»,- հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Նշվել է, որ Կուպյանսկում շարունակվում է «փոքր, ցրված թշնամական խմբավորումների մաքրումը»։ Մասլիկովկան վերահսկողության տակ է վերցված, և այնտեղից Ռուսաստանի զինված ուժերն արդեն առաջխաղացում են գրանցել դեպի Կրասնի Լիման։
Հետևեք մեզ՝ այստեղ



