Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում
ОБЩЕСТВОԱմիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը:
Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ:
Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում:
Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված է ընկերությունների խորհուրդների համար՝ նիստերի կազմակերպումն ու փաստաթղթերի շրջանառությունը դարձնելով առավել արագ, հարմար և արդյունավետ:
Այս նորարար քայլով Ամիօ բանկը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը նորարարությանը և բարձր կորպորատիվ մշակույթին՝ սահմանելով կառավարման նոր չափանիշ Հայաստանի բանկային շուկայում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



