Ինչո՞ւ է աղմկում Պետրոս Ղազարյանը
АНАЛИТИКАՎերջին շրջանում նկատվում է, որ բավականին գռեհկացել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը, ով այլևս չի խորշում կեղծիքներ և վիրավորանքներ տարածել նույնիսկ նախկին մտերիմների մասին, այն անձանց, ում հետ հաց է կիսել, խոսել, զրուցել, հաճախ կատարել նրանց հանձնարարությունները, ամանորյա սեղանների մոտ էլ խոնարհվել նրանց առջև։ Սա իր բացատրություն ունի և ամենևին էլ միայն այն չէ, որ Պետրոս Ղազարյանը մշտապես եղել է իշխանությունների քարոզչական մեքենայի կարևոր դեմքերից մեկը։ Ղազարյանը երբեք էլ առանձնապես սկզբունքային դիրքորոշումով աչքի չի ընկել, միշտ ծառայել է օրվա իշխանություններին, եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի քարոզչական «ռուպրը», ջերմ հարաբերություններ էր պահպանում Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների հետ։
Բայց 2018 թ․ից հետո կտրուկ փոխել է իր կողմնորոշումը և այժմ նույն, երբեմն էլ ավելի մեծ եռանդով ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, այս ամենում նաև անձնական մոտիվ կա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին մութ ամպեր են կուտակված, գրեթե քաղաքական որոշում կա, որ նրանից ազատվելու են։ Եվ այժմ ՔՊ-ում քննարկում են նախարարին պաշտոնանկ անել ընտրություններից առաջ, թե հետո, և Պետրոս Ղազարյանը փորձում է անձամբ ցուցադրել Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի նկատմամբ իր նվիրվածությունը, որպեսզի կնոջը ապահովագրի։ Ընդ որում, որքան ավելի խորն է ընկղմվում Նիկոլ Փաշինյանի համապատասխան վայրում, այնքան նույնիսկ քպականներն են ցույց տալիս իրենց խորը զզվանքը Ղազարյանի նկատմամբ։
Սոնա Մուրադյան



