Փաշինյանը պառակտում է մտցնում բարձրաստիճան հոգևորականների մեջ
АНАЛИТИКАՆիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցի պատարագին՝ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ։ Վերջին շաբաթներին Փաշինյանը պատարագների մասնակցում է տարբեր եկեղեցիներում։ Անցած շաբաթ, օրինակ, Վայոց ձորի Խաչիկ գյուղում էր, որտեղ պատարագը մատուցել է հենց թեմի առաջնորդը։ Այժմ էլ գնալու է Արարատ։ Ի դեպ, Տեր Երվանդ Բաբայանն Սուրբ Հակոբ եկեղեցու մշտական քահանան չէ։ Գյուղի իրական քահանան Տեր Հարությունը երեկվանից արձակուրդ է ուղարկվել։
Իսկ Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Մասյացոտնի թեմից, որի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը միակն է եղել, ով հոգևոր ժողովում դեմ է քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու միջնորդությանը։ Ըստ էության, Փաշինյանն արդեն ունի մի քանի եպիսկոպոսների աջակցությունը և նախքան Վեհարանի դեմ գրող ձեռնարկելը փորձում է ընդհանրապես պառակտում մտցնել Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում, որպեսզի նրանց միջոցով հնարավոր հնարավոր լինի խարխլել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքերը։ Հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանին դա որոշակիորեն հաջողվել է, բայց և լուրջ փորձություն է նրան սպասվում։
Հայկ Բադալյան



