Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ոտքի և ձեռքի ճանապարհ. ինչպես հիվանդ և թույլ երիտասարդը նոր մարտարվեստ ստեղծեց. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեքվոնդոն (կամ՝ թաեքվոնդոն) մարտարվեստ է, որը բնութագրվում է ոտքերի ակտիվ օգտագործմամբ՝ թե՛ հարվածների, թե՛ պաշտպանության համար: Մարզաձևի անվանումը պարունակում է երեք կորեական բառ՝ tae – ոտք, kwon – ձեռք, do – ճանապարհ: Միասին վերցրած՝ այն բառացիորեն նշանակում է «ոտքի և ձեռքի ճանապարհ»:

Թեքվոնդոյի հիմքերը ծագել են Կորեայում՝ Երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Այնպիսի մարտարվեստները, ինչպիսիք են սուբակը և թեքյոնը, ժամանակակից թեքվոնդոյի ակունքներն են: Այդ մարտարվեստները տարածված էին և սկզբնապես Կորեական թերակղզում օգտագործվում էին զինվորներին մարզելու համար:

Թեքվոնդո մարտարվեստի ստեղծումը կապված է Չոյ Հոնգ Հիի անվան հետ: Այս երիտասարդը ծնվել էր 1918 թվականին գյուղում՝ աղքատ ընտանիքում: Մանկության տարիներին նա ֆիզիկապես առանձնապես ուժեղ չէր, հիվանդ էր և թույլ: Դպրոցից հեռացվելուց հետո հայրը Չոյին ուղարկել էր գեղագրություն՝ կալիոգրաֆիա սովորելու: Գեղագրության ուսուցիչը նաև կորեական մարտարվեստի՝ ոտքով մարտարվեստի վարպետ էր և մարտարվեստ էր սովորեցրել Չոյին: 19 տարեկանում երիտասարդը մեկնել էր Ճապոնիա, որտեղ սկսել էր սովորել կարատե: Թեքվոնդոյի հիմքերը դրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երիտասարդ լեյտենանտ Չոյը, բանտարկված և գերի ընկած, ոչ միայն շարունակել էր իր մարզումները, այլ նաև սկսել էր մարզել այլ գերիների։

Պատերազմից հետո Չոյ Հոնգ Հին շարունակել էր իր զինվորական կարիերան։ Հին կորեական մարտարվեստի ձեռագրերն ուսումնասիրելով՝ վարպետը կիրառել էր այդ գիտելիքները մարտարվեստ սովորեցնելով կորեացի և ամերիկացի զինվորներին։ Սակայն նրան չէր լքում միասնական ոճ ստեղծելու գաղափարը։ Արդյունքում նոր մարտարվեստի՝ թեքվոնդոյի ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն է արվել 1955 թվականի ապրիլի 11-ին։ Հետագայում Չոյը մի քանի տարի անխոնջ տարածել է թեքվոնդոն տարբեր համալսարաններում և բանակային ստորաբաժանումներում, և 1959 թվականին թեքվոնդոն դարձել է ազգային մարտարվեստ։ Նա եռանդուն զարգացրել է այն՝ այցելելով տարբեր երկրներ, վարպետության դասեր անցկացնելով և երեխաներին ու մեծահասակներին դասավանդելով տարբեր երկրներում։ Արդյունքում այդ նոր մարտարվեստը դասավանդող ակումբներ են ստեղծվել ամբողջ աշխարհում։

1966 թվականին հիմնադրվեց ITF-ը ( Թեքվոնդոյի միջազգային ֆեդերացիան)։ Դրա անդամների թվում էին Վիետնամը, Արևմտյան Գերմանիան, Սինգապուրը, Իտալիան, Թուրքիան, Մալազիան, Եգիպտոսը, ԱՄՆ-ն և, իհարկե, Կորեան։

Չոյ Հոնգ Հին երկար ժամանակ պայքարել է թեքվոնդոն Օլիմպիական խաղերում ընդգրկելու համար։ Արդյունքում, որպես ցուցադրական մարզաձև, այն ներկայացվել է 1988 և 1992 թվականների Օլիմպիական խաղերին։ Իսկ 2000 թվականին թեքվոնդոն պաշտոնապես ներառվել է օլիմպիական խաղերում։

Թեքվոնդոն, որպես նոր մարզաձև, արագորեն ձեռք է բերել համաշխարհային ճանաչում և ժողովրդականություն։ Երեխաների լրացուցիչ կրթության խմբերում և մեծահասակների մարզական ակումբներում թեքվոնդոն այսօրվա ամենատարածված մարտարվեստներից մեկն է։ Ինչո՞ւ։ Թեքվոնդոն առաջարկում է տեխնիկայի հարուստ հավաքածու, որը ոչ միայն բավարարում է հին կորեական արվեստների պահանջները, այլ նաև անխափան ինտեգրվում է նոր ժամանակներին։ Ավելին, թեքվոնդոն լճացած մարտարվեստ չէ, այն անընդհատ զարգանում և կատարելագործվում է թե՛ Չոյ Հոնգ Հիի հետևորդների, թե՛ այլոց կողմից։ Թեքվանդոն ոչ միայն դրական ազդեցություն է ունենում մարդու ֆիզիկական պատրաստվածության վրա, այլ նաև զարգացնում է անհատականությունը, բարելավում բարոյականությունը, խթանում թիմային աշխատանքը, սերմանում պատասխանատվության և նվիրվածության զգացում, իսկ տեխնիկայի տիրապետումը զարգացնում է ուժ և մտավոր ճարպկություն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»