ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունը, ավարտվել է Կարիբյան ճգնաժամը. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աֆրիկայի ինդուստրիալացման համաշխարհային օր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալ յանը:
1880 - Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։
1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:
1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:
1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:
1905 - Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։
1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:
1915 - ծնվել է գրող Սերո Խանզադյանը:
1915 - ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:
1919 - Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:
1955 - վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:
1959 - ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
2005 - տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
2007 - վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։
2007 - ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը, որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա Ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին, նախատեսված 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից վճարել է առաջին միլիոնը:
2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում:
2012 - վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:
2019 - Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել-հեռացել է։ Այսպիսով, հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:
2020 - համաձայն եռակողմ հայտարարության, ադրբեջանական բանակը մտել է Աղդամի շրջան:
2020 - պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։
ԱՇԽԱՐՀ
284 - Դիոկլիտիանոսը դարձել է Հռոմի կայսր:
1849 - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենիի շղթայակապ առաջին կամուրջը։
1889 - ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:
1894 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:
1910 - վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:
1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:
1925 - ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:
1935 - փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված է եղել հինգ կործանիչ – ինքնաթիռ:
1945 - գերմանական Նյուրնբերգում սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունն ընդդեմ նացիստական Գերմանիայի պարագլուխների։
1962 - ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր մնում վերածվեր ատոմային պատերազմի:
1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:
1979 - առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:
1985 - թողարկվել է Microsoft Windows 1.0 օպերացիոն համակարգը։
1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:
1998 - վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:
2004 - Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:
2008 - Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել՝ հասնելով 1977 թվականից ի վեր ունեցած իր ամենացածր արժեքին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



