Թոմ Քրուզի առաջին Օսկարն ու հայտնիների լուքերը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում ամերիկացի դերասան Թոմ Քրուզն արժանացել է իր առաջին Օսկարին։ Դերասանը պարգևատրվել է բարձրագույն մրցանակով՝ համաշխարհային կինոյում իր ներդրման համար:
Քրուզը նախկինում առաջադրվել է չորս Օսկարի՝ որպես լավագույն դերասան «Ծնվածը հուլիսի 4-ին» և «Ջերի Մագուայր» ֆիլմերի համար, որպես երկրորդական դերակատար «Մագնոլիա» ֆիլմի համար և որպես բլոկբաստեր «Top Gun: Maverick» ֆիլմի պրոդյուսեր։

Քրուզը, պարուսույց Դեբի Ալենի և բեմադրող դիզայներ Ուին Թոմասի հետ միասին, ստացել է պատվավոր Օսկար։ Դոլի Փարթոնը արժանացել է Ջին Հերշոլտի մարդասիրական մրցանակին։
Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա «Գաուդերս» մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են Հոլիվուդի ամենահայտնի դերասանները՝ Նատալի Փորթմանը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Գվինեթ Փելթրոուն, Էմմա Սթոունը, Քեյթ Ուինսլեթը, Ջեյքոբ Էլորդին, Ջենիֆեր Լոպեսը, Դակոտա Ջոնսոնը, Քրիստեն Ստյուարտը, Սիդնի Սուինիը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոուրենսը, Թոմ Քրուզը, Քեյթ Հադսոնը, Միա Գոթը, Դուեյն Ջոնսոնը, Էմիլի Բլանտը, Ամանդա Սեյֆրիդը, Էլ Ֆանինգը և ուրիշներ։
44-ամյա Նատալի Փորթմանը կարմիր գորգով քայլել է Dior-ով, Գվինեթ Փելթրոուն՝ Dries Van Noten-ի զգեստով, իսկ 37-ամյա Էմմա Սթոունը՝ Louis Vuitton-ով: Էմիլի Բլանտը կրել է Schiaparelli-ի կարմիր զգեստ, իսկ 29-ամյա Անյա Թեյլոր-Ջոյը փայլել է Maison Margiela-ի կուտյուր զգեստով:











Հետևեք մեզ՝ այստեղ



