Թուրքիան և ԱՄԷ-ն պաշտպանական ոլորտում մի շարք համաձայնագրեր են ստորագրել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական պաշտպանական արդյունաբերությունը միջազգային ասպարեզում նոր հանգրվանի է հասել՝ ստորագրելով մի շարք համաձայնագրեր Dubai Airshow 2025-ի ժամանակ, գրել է «Turkiye Gazetesi»-ն։
Թուրքական «CES Advanced Composites» ընկերությունը ԱՄԷ-ի Calidus ընկերության հետ համատեղ կմատակարարի պաշտպանիչ ծածկույթներ և պոնտոններ «Wahash 8x8» զրահապատ մարտական մեքենայի համար։
Բացի այդ, ԱՄԷ-ում արտադրվող Wahash 8x8-ն այսուհետ կհամալրվի թուրքական KORKUT զենիթային հրետանային համակարգով։
Նշվում է, որ մինչ այդ օրը որևէ այլ օտարերկրյա մեքենա չէր ստացել թուրքական KORKUT համակարգը. սա թուրքական ՀՕՊ համակարգի ինտեգրման առաջին դեպքն է օտարերկրյա շասսիի վրա։
Հուշագիր են ստորագրել նաև TUSAŞ-ը և բրիտանական «BAE Systems»-ը միջև հուշագրի ստորագրումը։ Ընկերությունները նախատեսում են համատեղ զարգացնել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները՝ ձևավորելով միացյալ ինժեներական թիմեր Թուրքիայի և ԱՄԷ-ի մասնագետներից։
Կողմերի խոսքով՝ գործընկերությունը կարագացնի անօդաչու թռչող սարքերի նոր սերունդների ստեղծումը և կընդլայնի թուրքական ավիացիոն արդյունաբերության արտահանման հնարավորությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



