Պետությունը գումար չի տրամադրում, որ սնունդը փորձաքննության ենթարկվի․ Նաիրի Սարգսյան
ВИДЕОՍննդի փորձաքննության տրամադրվող բյուջետային միջոցները զրոյական են 2026 թվականին: Այսինքն՝ նույնիսկ պետությունը փող չի տալիս, որ սնունդը լաբորատոր փորձաքննության ենթարկվի: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Մենք, ոչ միայն ցորեն, այլև՝ ցանկացած սննդի արդյունաբերության արտադրանք ներկրենք Հայաստանի Հանրապետություն, և, եթե, դա փորձաքննության չի ենթարկվում լաբորատոր կերպով՝ այն աղետի առաջ ենք կանգնելու, ինչի մասին, որ շարունակաբար խոսում ենք: Օրինակ, որ խոսում ենք Թուրքիայից սահմանի բացման մասին, և Թուրքիայից սնունդ ներկրելու մասին՝ շատ դեպքերում ինձ ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրներ էր հետաքրքրում, այլ առաջինը հենց անվտանգային ու առողջապահական հարցերը: Մենք, արդյոք, վստա՞հ ենք լինելու, որ այդ սնունդը որակյալ է լինելու, և առողջությանը երկարաժամկետ պլանում, թեկուզ վնաս չի հասցնելու: Բայց, փաստորեն, եթե լաբորատոր փորձաքննության չենք ենթարկում, միգուցե, հենց այդպես էլ պլանավորվա՞ծ է»,- նշել է նա:



