Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
ОБЩЕСТВОԱմիօ բանկի կայքը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ միայն բանկային ծառայությունների, այլև օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիայի հիմնական աղբյուրներից մեկը։
2025 թվականին amiobank.am կայքի այցելությունները գրանցել են նշանակալի աճ և բանկն իր գործունեության երկրորդ տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է ամենահետաքրքիր թվերը.
- Կայք այցելած անձանց թիվը (unique users) հասել է ամսական մինչև 100,000-ի,
- Ընդհանուր տրաֆիկը՝ մինչև 200,000 այցելության ամսական։
Այս թվերը վկայում են, որ կայքը դառնում է հաճախորդների կողմից հաճախ օգտագործված գործիքներից մեկը՝ թե´ բանկային ծառայությունների մասին տեղեկատվության, թե´ նորությունների և թափուր հաստիքների որոնման համար։
Ամենաշատ այցելված էջերն են՝
- Գլխավոր էջը՝ որտեղից սկսվում է ամեն ինչ։
- «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժինը, որտեղ առկա են բոլոր մասնաճյուղերի հասցեները, աշխատանքային ժամերը։
- «Նորություններ» բաժինը՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել 5% քեշբեքի մասին հրապարակումը։ Առաջարկի մանրամասները այստեղ։
Բացի դրանից, հաճախ օգտագործվում է Live Chat ֆունկցիան, ինչպես նաև հետադարձ կապի համար նախատեսված «Թողնել կարծիք» հատվածը։
Ամիօ բանկի թիմը ակտիվորեն աշխատում է կայքի կատարելագործման վրա, որպեսզի այն դառնա ավելի արագ, պարզ և տեղեկատվությամբ հարուստ հարթակ՝ միաժամանակ ապահովելով հաճախորդների համար լիարժեք և վստահելի տեղեկատվություն՝ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



