Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր
ПОЛИТИКАՍամվել Կարապետյանի գործով դատավորը որոշումը կհրապարակի արդեն այսօր՝ ժամը՝ 11:30-ին:
Նշենք, որ երեկ դատարանը քննում էր գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ «Մենք հստակ հիմնավորել ենք, որ 3, այսպես կոչված, դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել էր Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։



