Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան
«Իշխանությունները փորձում էին միջազգային հանրության շրջանակում ստեղծել այնպիսի տրամադրություններ, այնպիսի միջավայր, իբր Հայաստանում ժողովուրդը հաշտ է այն ամենի հետ, ինչ կատարվումէ Եկեղեցու դեմ։ Բայց կարծես թե նրանց խաղն այդքան էլ չստացվեց»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրւյցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Աղոթքի նախաճաշի մասնակիցների հետ ունեցած հանդիպումներին։
Նա նշեց, այդ մարդիկ եկան Հայաստան ու կատարեցին հստակ հայտարարություններ, որ Հայաստանում կրոնի ազատություն րկա, Հայաստանում մարդիկ հալածվում են իրենց հավատքի, հայկական արժենքերին սատարելու համար։ Նրան նշեցին Սրբազանների, Սամվել Կարապետյանի ու մյուս քաղբանտարկյալների անունները։
«Սա շատ կարևոր դրվագ է։ Նիկոլ Փաշինյանի օրակարգը՝ միջազգային հանրությանը համոզելու, որ իր բերած թեզերը Հայաստանում համատարած են ու ընդունելի են բոլորի համար, այքան էլ չի աշխատում»,-ասաց Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է Վաղարշապատի ընտրություններում ընդդիմության արդյունքներին, «Մեր ձևով» շարժման անդամն ասաց՝ կարծում են, որ քաղաքական կյանքին անհրաժեշտ են նոր մոտեցումներ։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր ժամը 10։00-ից քննում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս կալանքի տակ է Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող մեկ նախադասության համար։
Կարապետյանի փաստաբանները կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը որակում են անօրինական ու չպատճառաբանված։



