Հարավային Կորեան իր քաղաքացիներին տարահանում է Քեսոնի ինդուստրիալ համալիրից
МЕЖДУНАРОДНОЕԿորեայի Հանրապետությունն սկսել Է իր քաղաքացիների տարահանումը ԿԺԴՀ-ի հետ համատեղ՝ Քեսոնի ինդուստրիալ համալիրից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:
«Քանի որ Հյուսիսային Կորեան համաձայնություն Է տվել (Քեսոնից) իր քաղաքացիների տարահանման՝ Սեուլի պլանին, հարավկորեացի աշխատակիցները կարող են ազատորեն մտնել համալիրի տարածք եւ դուրս գալ այնտեղից»,- մեջբերում Է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչի խոսքից:
Փետրվարի 10-ին գերատեսչությունը հայտարարել Էր Քեսոնի համալիրի աշխատանքի դադարեցման մասին՝ ի պատասխան հունվարի 6-ին Փենյանի կողմից միջուկային փորձարկման եւ փետրվարի 7-ին տանող հրթիռի արձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



