Հրապարակվել են Մոսկվայի լճակում հայտնաբերված երեխայի սպանության սարսափեցնող մանրամասները
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի դատախազությունը լուսանկարներ է հրապարակել Գոլյանովոյի լճակում մարդկային մնացորդների հայտնաբերման վայրից։ Նախնական տվյալներով, զոհը 7–10 տարեկան տղա է, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Զոհի գլուխը գտնվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, որը անհայտ անձը տեղադրել է մանուշակագույն ուսապարկում։ Մինչև մթնելը տարածքում աշխատել են սուզորդներ, սակայն այլ մնացորդներ կամ հնարավոր ապացույցներ հայտնաբերել չի հաջողվել։ Քննչական կոմիտեի քննիչները հարցաքննում են վկաներին և ուսումնասիրում քաղաքային տեսախցիկների տեսագրությունները։
Սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Baza-ի տվյալներով, գործով հայտնվել է առաջին կասկածյալը՝ «մոտ 180 սմ հասակ ունեցող, միջին կազմվածքով տղամարդ»։ Տեղացիները նրան, իբր, նկատել են նոյեմբերի 14-ի գիշերը։ Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։
Երեխայի ինքնությունը դեռ չի պարզվել։ Մամուլի տվյալներով, շիկահեր տղան հնարավոր է խեղդամահ է արվել ոչ ավելի քան երկու օր առաջ, որից հետո մարմինը մասնատվել է փոքր սղոցով, գրում է «Газета.ru»-ն։ Երեխայի գլուխը հայտնաբերել են այսօր առավոտյան ափամերձ գոտում վերանորոգման աշխատանքներ իրականացնող բանվորները։
Հետևեք մեզ՝ այստեղ



