Իրանը լավագույն տարանցիկ հանգույցն է բաց ծով ելք չունեցող երկրների համար. Մոհամմադռեզա Արեֆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը հայտարարել է, որ Իրանը լավագույն տարանցիկ հանգույցն է բաց ծով ելք չունեցող երկրների համար, հաղորդում է Mehr-ը։
Նա այդ մասին ասել է Թեհրանում՝ սահմանամերձ տարանցման հարցերով ազգային շտաբի նիստում՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարանցիկ ոլորտը կարող է տնտեսական և առևտրային օգուտներ բերել հարևան երկրներին։
Արեֆը շեշտել է, որ Իրանը լավագույն տարանցիկ երթուղին է այն երկրների համար, որոնք չունեն ելք դեպի բաց ծով։ Նա նաև նշել է, որ տարանցման և երկրի աշխարհագրական դիրքի հարցին հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման յոթերորդ հնգամյա ծրագրում։
Տարանցումը արդյունավետ է զբոսաշրջային, մշակութային և գիտական կապերի զարգացման գործում, ասել է Իրանի փոխնախագահը՝ հավելելով, որ տարանցիկ կապերի ընդլայնումն ու խորացումը նպաստում է քաղաքական և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։ Նա նաև կոչ է արել պատասխանատու պաշտոնյաներին և կազմակերպություններին սերտ համագործակցություն և փոխգործակցություն հաստատել գործող վարչակազմի հետ՝ երկրի տարանցիկ կարգավիճակը հնարավորինս բարձրացնելու նպատակով։
Տարածաշրջանի երկրների և հարևանների հետ կայուն և առավելագույն հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարանցման, երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի ռազմավարությունն է, շարունակել է Արեֆը։ Նիստին մասնակցել են նաև Իրանի ճանապարհների և տնտեսության նախարարները։
Հետևեք մեզ՝ այստեղ



