ՖԻՖԱ-ն «սև ցուցակ» է մտցնում հայհոյող երկրպագուներին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՖԻՖԱ-ն խստացնում է պայքարը ֆուտբոլիստների և մարզիչների դեմ ուղղված առցանց վիրավորանքների դեմ։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքով՝ այսուհետ սոցցանցերում վիրավորական գործողությունների համար մեղավոր ճանաչված անձինք կընդգրկվեն սև ցուցակներում և կզրկվեն ՖԻՖԱ-ի մրցաշարերի տոմսեր գնելու հնարավորությունից։
Այս նպատակով 2022 թվականից գործում է Սոցիալական ցանցերի պաշտպանության ծառայությունը (SMPS), որն արդեն իսկ հայտնաբերել և սոցցանցերին է ուղարկել ավելի քան 65,000 վիրավորական հաղորդագրություն (որից 30,000-ը՝ այս տարի)։
Ինֆանտինոն ընդգծել է, որ ֆուտբոլը պետք է լինի անվտանգ տարածք հասարակության համար, և վիրավորանքներին տեղ չկա ո՛չ խաղադաշտում, ո՛չ էլ համացանցում։
ՖԻՖԱ-ն ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բրազիլիա և այլն) իրավապահ մարմինների և Ինտերպոլի հետ՝ խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



