Տավուշի մարզի Բերդավանում գյուղում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Վարդան Աբովյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները ու գյուղացիները նախ կանխել են նորակառույց տանը առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայր է ժամանել նաև Բերդավան բնակավայրի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը։ Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



