ԶՊՄԿ-ն մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին
ОБЩЕСТВОՀայաստանի էներգետիկ կայունության ապահովման գործընթացում հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ առանցքային օղակ՝ միաժամանակ խթանելով երկրի տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացն ու էներգետիկ անկախությունը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին։ Միջոցառման ընթացքում կրկին ընդգծվել է մետաղների համաշխարհային պահանջարկի շարունակական աճի միտումը, որը հիմնականում պայմանավորված է վերականգնվող էներգետիկայի և կանաչ տեխնոլոգիաների դինամիկ զարգացմամբ։
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն ու կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրել են ընկերության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերն ու էներգիայի փոխակերպման ռազմավարական քայլերը, որոնք միտված են հանքարդյունաբերության արդյունավետության բարձրացմանը, կայուն զարգացման քաղաքականության միջազգային պահանջներին և Հայաստանի էներգետիկ կայունության ամրապնդմանը։
Կոնֆերանսին մասնակցել են նաև էներգետիկ փոխակերպման առաջատար ֆինանսական, առևտրային ու խորհրդատվական այլ կազմակերպություններ ևս։



