Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է․ Գագիկ Ծառուկյան
БЛОГԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան–համալիրի շինարարությունը շարունակվում է ակտիվ և ինտենսիվ տեմպերով։ Ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ, կամավորներ և տարբեր ոլորտների մասնագետներ բարձրանում են գագաթ՝ իրենց ներդրումն ունենալու այս ազգային նշանակության նախաձեռնության մեջ։
Իրականացվող աշխատանքներին միացել են նաև մեծ լսարան ունեցող հայտնի հայ բլոգերներ՝ երիտասարդներ, ովքեր հետևորդներ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Նրանց մասնակցությունը կարող է մեծապես նպաստել այս պատմական նախաձեռնության միջազգային ճանաչմանը։
Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ երիտասարդներն են մեր երկրի ապագայի հիմնական շարժիչ ուժը, և հենց այդ պատճառով նրանց մասնակցությունը լայնամասշտաբ ծրագրերում առանձնահատուկ կարևորություն ունի։
Մենք ունենք աշխարհով մեկ ազդեցիկ հայեր, ովքեր նույնպես կարող են իրենց զգալի ներդրումն ունենալ մեր երկրի ցանկացած հարցում։
Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է։
1
А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»
2
Кто в итоге сдал земли? «Паст»
3
Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»
4
Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»
5
Только в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»



