ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել ԱԳ փոխնախարարին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, ՓՀԳ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մոնիկա Սանդրիին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով ՓՀԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված սերտ և արդյունավետ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել փախստականների կարիքների հասցեագրման գործում իրականացված աշխատանքներին և գրանցված արդյունքներին՝ կարևորելով զարգացման և ինտեգրման քաղաքականության խթանմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



