Արտակարգ դեպք, Տիգրան Մեծի պողոտայում վթարից առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել ամուսիններին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Վիտալի Բ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 13 հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել իրեն և իր կնոջը՝ Երևանի բնակիչ 61-ամյա Ռուզան Թ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիզիկական ներգործություն կատարելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Մ․-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



