Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը․ այլ մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Միաժամանակ, էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրների ուղղությամբ շարունակվում են անհրաժեշտ վերլուծական և ծրագրային բարելավման աշխատանքները՝ համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։
Եթե ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացների հետ կապված որևէ խնդիր կամ հարց ունեք, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ բոլոր հարթակներով ստացված բողոքները, հարցումները և առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրվում և ընթացք են ստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



