Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը ՆԳՆ ոստիկանության բարեփոխման առանցքային ուղղություններից է. ՆԳՆ
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում շարունակում է մնալ ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների առանցքային ուղղություններից։ Այդ համատեքստում նոյեմբերի 11-ին ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կին ծառայողների հետ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկա է եղել նաև վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Կարեն Հակոբյանը, ընդգծելով համակարգում ներառականության սկզբունքի պահպանումը, կարևորել է կին ծառայողների դերը հատկապես Համայնքային ոստիկանությունում։
Նա բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում կին ծառայողների մասնագիտական կարողությունները, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու, արդյունավետ ու պատասխանատու մոտեցումը։
Ոստիկանության պետի տեղակալը շեշտել է, որ ՆԳ նախարարության ոստիկանությունը շարունակելու է լավարկել համակարգը՝ խթանելով կին կադրերով այն համալրելու գործընթացը։
Կարեն Հակոբյանը ընդգծել է, որ ոստիկանության ծառայողների շարքերում կանանց ներգրավվածությունը ոստիկանի նկատմամբ հանրային ընկալման վրա դրական ազդեցություն ունի։
Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են նաև մի շարք խնդիրներ, նշվել են բացթողումներն ու թերացումները։ Ծառայության տարբեր ուղղություններով տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ծառայողական կարգապահությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



