Կարմրաշեն՝ գյուղ, որի վերջին հույսն էլ է մարում․ Նարեկ Սուքիասյան
БЛОГ«Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի համակարգող Նարեկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կարմրաշեն՝ գյուղ, որի վերջին հույսն էլ է մարում …
Նկարում Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղն է, որը օր օրի դատարկվում է։ Իսկ հենց այս դատարկման ֆոնին արդեն որոշվել է փակել գյուղի միակ կրթական հաստատությունը՝ դպրոցը, որը տարիներ շարունակ կրթել է սերունդներ։
Ցավոք, այսօրվա տվյալներով աշակերտների թիվը 2013 թվականի հետ համեմատ նվազել է 92%-ով՝ 12 տարվա ընթացքում 28 աշակերտից դառնալով ընդամենը 2 աշակերտ։ Հատկանշական է, որ աշակերտների կտրուկ նվազումը սկսվել է 2018 թվականից. 2013-ից մինչև 2018 թվականը թիվը նվազել է 35%-ով՝ 28-ից դառնալով 18, իսկ 2018-ից մինչև 2025 թվականը նվազումը կազմել է 88%-ը՝ 18-ից դառնալով 2 աշակերտ։
Այսօր այնտեղ մնացել են ընդամենը երկու աշակերտ՝ 2-րդ և 10-րդ դասարաններւմ։ Զրուցելով գյուղի բնակիչների հետ՝ պարզ է դառնում, որ հեռանալու հիմնական և գրեթե միակ պատճառը աշխատանքի բացակայությունն է։
«Ջահելները գնում են քաղաք՝ լավ ու բարեկեցիկ կյանք որոնելու, իսկ գյուղի կյանքը օր օրի մահանում է», — պատմում են գյուղացիները։
Այդ երկու աշակերտներին, ըստ ամենայնի, ամեն օր տրվելու է 200 դրամ, որպեսզի կարողանան հասնել հարևան Հերհեր գյուղ՝ կրթությունը շարունակելու համար։ Սակայն Հերհերը գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, և ձմռանը հաճախ ճանապարհները փակվում են։ Այդ պայմաններում երեխաները պարզապես զրկվելու են օրենքով իրենց սահմանված կրթության իրավունքից։
Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի գործարաններ կառուցել գյուղում, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հնարավորություն տալ մնալ գյուղում և զարգացնել այն, ոչ թե հասնել այն օրվան, երբ փակեք դպրոցը և մարեք գյուղի վերջին հույսը։
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
4
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»
5
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»



