Բարձրորակ սպասարկում և նոր հնարավորություններ Ամիօ բանկի նորաբաց «Կոմիտաս» մասնաճյուղում
ОБЩЕСТВОԿոմիտասի պողոտա 61 հասցեում վերաբացվել է Ամիօ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով և բարձրորակ սպասարկմամբ:
Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ և արագ սպասարկման միջավայր։
Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանն ասել է. «Այսօր մեզ համար առանձնահատուկ և խորհրդանշական օր է, քանի որ բանկի 2-ամյակին ընդառաջ վերաբացում ենք «Կոմիտաս» մասնաճյուղը: Նոր դիզայնն արտացոլում է ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև բանկի նոր մտածելակերպը և հաճախորդամետ մոտեցումը: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր նոր տան շեմին և բացել դուռը նոր հնարավորությունների և համագործակցությունների համար»:
Մինչև նոյեմբերի 14-ը «Կոմիտաս» մասնաճյուղում Amio Visa Gold քարտերը կարող եք ձեռք բերել կես գնով:
Ամիօ բանկի ռազմավարական առաջնահերթությունն է թվային լուծումների ակտիվ զարգացումը՝ միաժամանակ պահպանելով անմիջական ու կենդանի շփումը հաճախորդների հետ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



